ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Քարոզարշավ. օր տասնյոթերորդ. ՕՐՕ-ն գնալու է հետընտրական ցարգացումների

Քարոզարշավ. օր տասնյոթերորդ. ՕՐՕ-ն գնալու է հետընտրական ցարգացումների
22.03.2017 | 17:39

ԿԸՀ-ում հավատարմագրվել է 49 տեղական հասարակական կազմակերպության 28 հազար 21 դիտորդ: Սակայն այդքան մարդ իրականում անկողմնակալ չի հետևելու ընտրությունների ընթացքին, որովհետև դիտորդների գրեթե կեսը ընտրություններին մասնակից ուժերի կամ թեկնածուների հետ փոխկապակցված անձինք են: Բնականաբար, նրանք տեղամասեր են գործուղվելու ոչ թե ընտրությունների օրինականությունը վերահսկելու, այլ իրենց կուսակացության շահերին հետամուտ լինելու համար:

Սակայն ընտրությունները կեղծվում են հիմնականում տեղամասից դուրս ու ոչ միայն ընտրությունների օրը, երբ ընտրակաշառք է բաժանվում կամ չարաշահվում է վարչական ռեսուրսը:


Օրինակ, երեկ վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ` հընթացս իրականացնելով քարոզչություն: Ստացվում է, որ ՀՀԿ-ի քարոզարշավը մասամբ իրականացվում է պետության հաշվին: Սա օրենսդենսդրության խախտում է, բայց ԿԸՀ-ն «տակից դուրս կգա», եթե ինչ-որ մեկը բողոք ներկայացնի:
Երեկ Շիրակի մարզում եղել է նաև ՕՐՕ դաշինքը և հարկ է նկատել, որ հանդես է եկել բավականին արմատական կոչերով: Գյումրիում Սեյրան Օհանյանը հայտարարել է, թե իրենց առջև խնդիր են դրել ապրիլի 2-ին միասնաբար ձևավորել նոր պետական համակարգ: Րաֆֆի Հովհաննիսյանը գյումրեցիներին խոստացել է հետընտրական ցարգացումներ, եթե ընտրությունները կեղծվեն: Օրվա «բոց» կարելի է համարել ՕՐՕ-ի առաջնորդներից Վարդան Օսկանյանի ելույթն Արթիկում: ԱԳ նախկին նախարարն ասել է. «Ուզում եմ գնալ, յուրաքանչյուր քաղաքացու մեկ-մեկ բռնել, թափ տալ ու ասել՝ ամսի 2-ին գնացեք և ձայնը տվեք ինձ: Որովհետև ես զգում եմ, որ կարող եմ այս երկրում իրավիճակ փոխել»:
Երեկ Գագիկ Ծառուկյանը Սյունիքի մարզում էր: Նա անկեղծորեն ասում է՝ երկու տարի չեմ խառնվել քաղաքականությանը, սակայն եկան ասեցին՝ փրկիր. «Ես իմ համար իմ գործերով զբաղվելով ժողովրդի կողքին լինելով: Նորից համապատասխան մեր համակիրները, կուսակցականները, գալով տան դեմը՝ փրկիր, նու համապատասխան նորից նայելով որ ուրիշ ճանապարհ չկա»: Իհարկե, բոլորի համար է ակնհայտ, որ Ծառուկյանի վերադարձը հետևանք է նաև այլ «խնդրանքների»: Պարզվում է` Ծառուկյանի եվրոպացի գոծընկերները «համապատասխան ողջունել են» նրա ծրագիրը: Ելույթի ընթացքում պարբերաբար անդրադառնալով «ժողովրդին վախեցնելու» թեմային, Գագիկ Ծառուկյանը, սակայն, այդպես էլ որևէ «վախեցնողի» անուն չի հնչեցրել` հավանաբար չուզելով քաղաքականացնել ընտրարշավը:


«Թաղի տղեքի ընտրություն չի սա: Մինչև հիմա տենց ա էղել, դրա համար էլ էս օրին ենք»-Վեդիում ասել է ՀՎԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, ով, օրինակ, Վանաձորի ավագանու վերջին ընտրություններում հենվում էր հենց «թաղի տղերքի» վրա:


Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 974

Մեկնաբանություններ